ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆղանստանում առնվազն 66 մարդ Է տուժել պայթյունների հետևանքով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Առնվազն 66 մարդ Է վերքեր ստացել Աֆղանստանի արևելքի Նանգարհարի նահանգի Ջելալաբադ քաղաքում տեղի ունեցած բազմաթիվ պայթյունների հետևանքով: Այդ մասին հայտնել Է «Պաժվակ» գործակալությունը: Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը, հղում անելով հանրային առողջապահության տեղական վարչությանը, հայտնել Էր 30 տուժածների մասին:

«Վաթսունվեց խաղաղ բնակիչներ են վիրավորվել Աֆղանստանի Անկախության օրը Նանգարհարի նահանգի Ջելալաբադ Քաղաքում իրականացված բազմաթիվ պայթյունների հետեւանքով»,-ասված Է Twitter-ում գործակալության հաղորդագրության մեջ:

Առայժմ տարածաշրջանում գործող խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular