ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից 6 անձ բերվել է ոստիկանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի մոտ Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպից հետո  6 անձ է բերվել ոստիկանություն։ Այս մասին հայտնեցին ոստիկանությունից։

Քաղաքացիները ոստիկանություն են բերվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի՝  ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

Հիշեցնենք, որ  Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները փորձել էին փակել Բաղրամյան պողոտան, ինչից հետո միջադեպ էր տեղի ունեցել նրանց և ոստիկանների միջև:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular