ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


28-ամյա վանաձորցին գոտիով ծեծել է կնոջը, ապակյա շշով՝ հարվածներ հասցրել գլխին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վանաձորի 28-ամյա բնակիչը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ պարբերաբար ծեծի է ենթարկել 25-ամյա իր կնոջը՝ ապակյա շշով եւ գոտիով հարվածելով նրա գլխին եւ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ սկզբնապես դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 28-ին։ Վանաձորի իրենց բնակարանում համատեղ բնակվելու հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը՝ ապակյա դատարկ շշով 5-6 անգամ հարվածելով նրա գլխին պատճառելով ֆիզիկական ցավ: Բացի այդ, 2019 թվականի փետրվարի 13-ին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ կնոջ բջջային հեռախոսին եկած կարճ հաղորդագրության պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, տաբատի գոտիով, ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, որից հետո հիշյալ շենքի բակում շարունակելով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությունը՝ ապակյա շշով է 4-5 անգամ հարվածներ կնոջ գլխին: Այնուհետև կոտրելով ապակյա շիշը՝ դրա կոտրված հատվածը մոտեցրել և պահել է կնոջ պարանոցին՝ ասելով, որ սպանելու է նրան՝ այդ կերպ վերջինիս տվել սպանության իրական սպառնալիքներ:

Մեկ այլ միջադեպ էլ գրանցվել է 2019 թվականի ապրիլի 8-ին։ Գնալով նախկին կնոջ կողմից փաստացի օգտագործվող բնակարան՝ վերջինիցս պահանջել է, որ նա բացի դուռը, սակայն մերժում ստանալով, ջարդելով բնակարանի ննջասենյակի պատշգամբից տուն տանող դռան պատուհանի ապակին, կնոջ կամքին հակառակ ապօրինի պատուհանով մուտք է գործել բնակարան՝ այդ կերպ խախտելով վերջինիս բնակարանի անձեռնամխելիության իրավունքը և առանց որևէ պատճառի աջ ձեռքով երկու անգամ հարվածել է նրա դեմքի ձախ հատվածին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 117-րդ, 118-րդ,  137-րդ եւ 147-րդ հոդվածների հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նա նախկինում եղել է դատապարտված։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular