ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտառոց դեպք գյուղերից մեկում. ամուսինները ուրիշի գերեզմանը քանդել, աճյունը տեղափոխել են այլ գերեզման

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Հանրապետության մարզերից մեկի ոստիկանության տարածքային բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ, 35-ամյա Արթուր Մ.-ի դիմումի փաստով:

 

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, վերջինս տարածքային ոստիկանության բաժին հայտնել է, որ այս տարվա հուլիս ամսից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածում Շողիկն ու Գագոն քանդել են իր հանգուցյալ տատու՝ Աստղիկ Փ.-ի և պապու՝ Աղասի Մ.-ի, իրենց գյուղի գերեզմանատանը գտնվող հուղարկավորման վայրերը և աճյունների մնացորդները տեղափոխել են Երևան քաղաքի Կարմիր բլուրի գերեզմանատան տարածք: Արթուր Մ.-ն ոստիկաններին հայտնել է նաև, այդ կերպ անարգել և պղծել են իր հանգուցյալ հարազատների գերեզմանոցները:

Կայքի տեղեկություններով, Արթուր Մ.-ն հայտնել է նաև, որ ինքը այդ մասին նախկինում ոստիկանոթյան չի հայտնել, քանի որ Շողիկն ու Գագոն խոստացել էին հետ վերադարձնել աճյունների մնացորդները և գերեզմանը բերել նախկին տեսքի: Սակայն նրանք իրենց խոստումը չեն կատարել:

 

Տարածքի ոստիկանները հայտնաբերել են Շողիկին և Գագոյին, ովքեր հրավիրվել են ոստիկանություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular