Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Խոշոր հրդեհ՝ Եղվարդում. դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

 

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 14:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:59-ին:

website by Sargssyan