ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտա կրակել իր ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը՝ գեներալ Կարապետյանի մասին. ԹԵՐԹ.am

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրաման կտա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, BBC-ի՝ գեներալ Սամվել Կարապետյանին վերաբերող հրապարակման մասին հարցին: 

BBC-ի հրապարակման վերաբերյալ Սասուն խաչատրյանն ասաց, որ ինքը քաջատեղյակ չէ, քննություն կլինի, բոլոր հարցերը կպարզվեն: Հարցին, թե ասում են, որ գեներալները հրաման են կատարել, Միքայելյանն ասաց. «Ես չեմ կարող այդ թեմայով կարծիք հայտնել, եթե ասում եք՝ ցուցմունքները հրապարակված են, ինչ կա, կա, բայց ես չեմ կարող կարծիք հայտնել: Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրաման կտա: Ժամանակը ցույց կտա»: 

Հարցին, թե զինվորական է, հրաման է կատարել գուցե, Սասուն Միքայելյանն ասաց. «Նման բան չի կարող լինել, որպես պատերազմ անցած մարդ՝ երբեք ինքն իրեն թույլ չի տա հրաման տալ հայի վրա կրակելու»: 

Դիտարկմանը, թե եթե գերագույն գլխավոր հրամանատարը հրաման տա, Սասուն Միքայելյանն ասաց, որ գերագույն հրամանատարի պահանջ դնելը չի ենթադրում, որ հային խփի: «Ես չեմ խորանում, թե մի քանի տարի առաջ ինչ է եղել, բայց ես արտաքնապես ասում եմ՝ ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման տա կրակել իր ժողովրդի վրա, ով իր կյանքը դրել է այդ ժողովրդի, մեր պետության, պետականության, Արցախ աշխարհի համար»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

ԹԵՐԹ.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular