Ավտովթար Երևանում. 60-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Սերժիկ Վարդանյանը իր վարած Mitsubishi մակնիշի 35 GA 948 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ պայմաններում բախվել է Արտաշատի խճուղի թիվ 96/1 հասցեի դիմաց ճանապարհի արգելապատնեշին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ս. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ