ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիացի միանձնուհին դարձել Է Եվրոպայի ամենատարեց բնակչուհին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսուհի Լյուսիլ Ռանդոնը՝ քույր Անդրեն, դարձել Է Եվրոպայի ամենատարեց բնակչուհին: Այդ մասին հայտնել Է Parisien թերթը:

Փետրվարին լրացել Էր Լյուսիլ Ռանդոնի 115 տարին: Երիտասարդության շրջանում նա եղել Է տնային դաստիարակչուհի, աշխատել Է հոսպիտալում, իսկ հետո դարձել միանձնուհի: 2019 թվականին իր ծննդյան օրվա առթիվ նա ստացել Է Հռոմի Ֆրանցիսկոս պապի անձնական նամակը եւ օրհնված վարդարան:

Այժմ Ռանդոնն ապրում Է Տուլոնում, ծերանոցում: «Ես տեղաշարժվում եմ միայն հաշմանդամի սայլակով և գրեթե ոչինչ չեմ տեսնում: Իմ ամենօրյա երջանկությունն աղոթելու հնարավորությունն Է»,- պատմել Է նա:

Հրատարակության տվյալներով՝ Ռանդոնին կանոնավոր կերպով այցելության Է գալիս նրա զարմիկը, ինչպես նաև 90-ամյա մի տղամարդ, որի մոտ նա տնային դաստիարակչուհի Է եղել: «Նրանց միջև կապն անխախտ Է»,- պատմել Է այն հաստատության աշխատակիցներից մեկը, որտեղ ֆրանսուհին ապրում Է: Նա նաև պատմել Է, որ միանձնուհին սիրում Է շոկոլադ և երբեք բաց չի թողնում կրոնական ժամերգությունը: 

Եվրոպայի ամենատարեց բնակչուհու կոչումն ինքնաբերաբար Ռանդոնին Է անցել իտալուհի Մարիա-Ջուզեպե Ռոբուչի-Նարջիզոյի մահվանից հետո, որը 116 տարեկան Էր: Պաշտոնապես աշխարհի ամենատարեց բնակչուհին ճանաչվել Է ճապոնուհի Կանե Տանական, որը ծնվել Է 1903 թվականի հունվարի 2-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular