ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանը կալանքի տակ թողեց Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղրղզստանի դատարանը փակ նիստում չի բավարարել երկրի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պաշտպանության խնդրանքը: Այդ մասին օգոստոսի 16-ին լրագրողներին հայտնել Է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:

Բիշքեկի քաղաքային դատարանի նիստը՝ նվիրված Աթամբաևի փաստաբանի կողմից նրա ձերբակալման որոշման գանգատարկմանը, տեղափոխվել Էր Ղրղզստանի անվտանգության պետական կոմիտե: Աթամբաևին կասկածում են մի քանի ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օգոստոսի 7-8-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սպանության փորձի, ինչպես նաև կոռուպցիայի մեջ՝ Բիշքեկի ջերմաԷլեկտրակենտրոնն արդիականացնելիս և ջերմակենտրոնին ածուխ մատակարարելիս:

Բացի այդ, պետության նախկին ղեկավարին կասկածում են անօրինական հարստացման, փողերի լվացման և լեռնարդյունահանման ճյուղում թույլատրագրեր տալիս կոռուպցիայի մեջ: Նաև Աթամբաևին վերագրում են Բիշքեկում «Ֆորում» շենքի անօրինական սեփականաշնորհումը, որտեղ գտնվում են նրա կողմից հիմնված Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնակայանը և նրան պատկանող «Ապրիլ» հեռուստաալիքը, ինչպես նաև Կոյ-Տաշ գյուղում անօրինականորեն հողամաս ձեռք բերելը: Բացի այդ, նախկին նախագահին կապում են վեց տարի առաջ քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևի անօրինական ազատման հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular