ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխիթար Հայրապետյանը՝ Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Մեկ շաբաթ առաջ պաշտոնական նամակով դիմել էի ՀՀ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանին՝ խնդրելով տրամադրել վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած հնարավոր գրագողության դեպքի վերաբերյալ իրենց մասնագիտական եզրակացությունը:

Ի պատասխան այդ գրության՝ ԲՈԿ-ը, հղում կատարելով գործող կանոնադրությանը, հայտնեց, որ մասնագետի դիմելու իրավունք չունի, քանի որ դոկտորի վկայագիր հանձնելուց հետո այդ խնդիրը դուրս է իր լիազորությունների շրջանակից: Սակայն գրության մեջ նշվում էր, որ կարող է հարցին ընթացք տալ, եթե լինի վերադասի համապատասխան հանձնարարականը: Վարչապետին կամ ԿԳՄՍ նախարարին դիմելու անհրաժեշտություն չկա, քանի որ Բարձրագույն որակավորման կոմիտեին նման հանձնարարական արդեն իսկ տրվել է: Համաձայն վերոնշյալ հանձնարարականի՝ ԲՈԿ-ը կձևավորի մասնագետներից բաղկացած հանձնաժողով, որը կզբաղվի ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական ատենախոսության շուրջ առաջ եկած հանգամանքներով:

Բացի այդ, մեկ այլ գրությամբ դիմել էի ԲՈԿ նախագահին՝ խնդրելով ինձ տրամադրել Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ պաշտոնական ընդդիմախոսների, առաջատար կազմակերպության, ինչպես նաև այն փորձագետների կարծիքները, որոնց ԲՈԿ-ը ուղարկել է ատենախոսությունը՝ փորձաքննության նպատակով: Այսօր նաև ստացել եմ վերոշարադրյալ փաստաթղթերը:

 

Այժմ հարկավոր է սպասել մասնագետներից բաղկացած հանձնաժողովի եզրակացությանը, իսկ մինչ այդ առաջարկում եմ ծանոթանալ ամբողջական գրագրությանը, ինչպես նաև պաշտոնական ընդդիմախոսների, առաջատար կազմակերպության և փորձագետների կարծիքներին, որոնք կգտնեք ստորև՝ սույն գրառմանը կից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular