ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թողեք Փաշինյանն աշխատի էլի, Սերժի վախտ ո՞ւր էիք. Էդուարդ Շարմազանով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Ասում են՝ Փաշինյանը վկայակոչելով իր ծանրաբեռնված գրաֆիկը եւ զբաղվածությունը, այսօր չի ընդունել Ամուլսարի հարցով կառավարության շենքի մոտ բողոքող հպարտ քաղաքացիներին:

Մեկ տարի առաջ Փաշինյանն ասում էր՝ դուք բոլորդ վարչապետ եք, կառավարության դուռն էլ ժողովրդինն է՝ ինչ կուզեն կանեն: Այսօր արդեն ոստիկանները թույլ չեն տվել բողոքող վարչապետներին մոտենալ սեփական կառավարության մուտքին, մտնել սեփական շենք:

Հ.Գ. Մարդը հո չի՞ կարող ”reality show” բեմադրել, տուրիստների համար գիդ աշխատել, «մուտիտ-կռուտիտ» լայվեր անել, աշխարհացունց վիճակագրական տվյալներ բստրել, պատմություններ հորինել գեյ մատուցողի հետ հանկարծակի հանդիպումների մասին, «վնգստալ», «չանեն ծռել», «համբալներ», «դինջացնել» գոհարները ավելացնել քաղաքական իշխանության բառապաշար, համ էլ քաղաքացիներին ընդունել ...

Ճառ ասի՞, թե՞ զանգ կախի:

 

Հ.Գ. Թողեք աշխատի էլի, Սերժի վախտ ո՞ւր էիք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular