Ավտովթար Կոտայքի մարզում. 28-ամյա վարորդը Nissan X Trail-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորում՝ հսկայական քարերի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր` օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 28-ամյա Ռաֆայել Պետրոսյանը իր վարած Nissan X Trail մակնիշի 35 XQ 878 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում դեպի Հրազդան տանող ճանապարհահատվածում գտնվող կամրջի հարևանությամբ՝ ոլորանապտույտ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ բախվելով հսկայական քարերին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ