ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական բանակը տավուշում 140 հեկտար տարածք է ազատագրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2019 թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Հայկական բանակը լուրջ հաջողություններ է գրանցել Տավուշի հյուսիսում թշնամու սահմանապահների դեմ պայքարում:

Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել են առաջ շարժվել և հարմար դիրքեր զբաղեցնել Բաբաքյար կոչվող լեռների շրջանում, սակայն, հանդիպել Հայոց բանակի զինծառայողների դիմադրությանը՝ ստիպված են եղել մնալ իրենց տարածքում:

 

Գերազանցելով հակառակորդի սահմանապահներին՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կարողացել են մոտ 140 հեկտար տարածք ազատագրել: ՀՀ զինված ուժերի հաջող գործողության արդյունքում հաջողվել է կասեցնել թշնամու սադրանքը, որը նպատակ ուներ վերահսկողություն սահմանել Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու վրա:

Ադրբեջանի իշխանությունների և պետական քարոզչամեքենայի համար անսպասելի շրջադարձի արդյունքում հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից ուղիղ նշանառության տակ է հայտնվել Ադրբեջան-Վրաստան ավտոմայրուղին: Թիրախային գոտում է հայտնվել նաև ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածություններն ու արոտավայրերը:

 
 

Փորձելով կանխել խուճապի տարածումը սեփական բնակչության շրջանում՝ Բաքվի քարոզչամեքենան դիմեց տեղեկատվական մանիպուլյացիայի՝ հրապարակելով «առաջինը գողն է գոռում բռնեք գողին» ժանրի նյութեր:

Այդ գործին լծվեցին Ալևի նավթադոլարներից սնվող ադրբեջանական քարոզչական կայքերը՝ հրապարակելով տեղեկություն իբր «Ադրբեջանի սահմանապահների հաջողության և առաջխաղացման մասին»:

 

Իրականում ադրբեջանական զինուժը կարողացել է փոքր տարածք զավթել, սակայն հարևան Վրաստանից՝ չկարողանալով մոտենալ Հայաստանի հետ սահմանին:

Այս հաջողված գործողության արդյունքում հայկական բանակը ոչ միայն կարողացավ ազատագրել 140 հեկտար տարածք և ավելի ամրապնդել մեր սահմանակից գյուղերի և ավտոմայրուղու անվտանգությունը, այլև վերահսկողության տակ վերցնել ադրբեջանական մայրուղին, ինչը Բաքվի իշխանություններին պետք է ստիպի մեղավորներ ման գալ իրենց գեներալների շարքերում:

Նյութի աղբյուրը` AraratNews.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular