ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիա»-ն հաջորդ փուլում է

ՍՊՈՐՏ
 

«Արարատ-Արմենիա»-ն դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման հաջորդ փուլ:

 

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը Թբիլիսիում հյուրընկալվեց  «Սաբուրթալո»-ին ու հաղթեց 2:0 հաշվով:

Հանդիպման 10-րդ րոպեին հաշիվը բացեց Անտոն Կոբյալկոն: Երևանի թիմի երկրորդ գոլը 11 մետրանոցից խփեց Պետրոս Ավետիսյանը:

Արդյունքում Վարդան Մինասյանի թիմը դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման հաջորդ  փուլ, որտեղ ուժերը կչափի  «Դյուդելանժ»-ի հետ: 

Թիմերի միջև առաջին խաղում հայկական թիմը պարտվել էր 1:2 հաշվով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular