ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջոզեֆ Ֆարժիերն այցելել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

«Ջիպսի քինգս ֆամիլի»-ի անդամ Ջոզեֆ Ֆարժիերն, ով Հայաստանում է գտնվում համերգներով, այցելեց պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա կենտրոնում «Ջիպսի քինգս» խմբի մի քանի երգ կատարեց բուժում ստացող երեխաների համար:

 

Ջոզեֆը հանդիսանում է «Our music for you» (Մեր երաժշտությունը քեզ համար – հեղ.) ֆոնդի հիմնադիր, որը ստեղծվել է բարեգործական համերգներ անցկացնելու նպատակով:

Ստացված գումարը հիմնադրամը, որը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում, փոխանցում է մանկական հիվանդանոցներին:

«Ես այստեղ եկել եմ աջակցելու այս փոքրիկներին և ցույց տալու նրանց, որ իրենք սիրված են և լսված: Մենք նպատակ ունենք կազմակերպել Հայաստանում մեծ միջոցառում»,- ընդգծեց Ջոզեֆը:

Նա այցելեց նաև այն երեխաներին, ովքեր մի փոքր ավելի թույլ էին և նրանցից մեկին՝ Արկադիին, ով նույնպես կիթառ է նվագում ու երգում, խոստացավ հաջորդ այցելության ժամանակ իր անձնական կիթառը նվիրել:

 

Արյունաբանական կենտրոնում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Ժպիտների քաղաք» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն էլ նշեց, որ իրենք շատ են կարևորում այդ կենտրոնում նման միջոցառումները:

«Անչափ ուրախ ենք, որ Ջիպսի քինգ ֆամիլի-ի անդամներից մեկը կամք ցուցաբերեց այցելել Հայաստանում գտնվող հիվանդանոցի մեր երեխաներին»,- ասաց Դեմիրճյանը:

 
 
 
 
 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular