Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը դինամիկ զարգանում է. Նիկոլ Փաշինյանը՝ Նիկոլայ Պատրուշեւին (ֆոտո)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցությունը դինամիկ զարգանում է, եւ առկա է կառուցողական աշխատանքային մթնոլորտ, ինչի մասին են վկայում ՌԴ նախագահի, վարչապետի հետ հաճախակի հանդիպումները եւ բարձրաստիճան մյուս մակարդակներում շփումները: Այս մասին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վարչապետը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո սա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին այցն է մեր երկիր, եւ այն լավ առիթ է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերին նաեւ այս ձեւաչափով անդրադառնալու համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական համագործակցությունը դինամիկ զարգանում է, եւ առկա է կառուցողական աշխատանքային մթնոլորտ, ինչի մասին են վկայում ՌԴ նախագահի, վարչապետի հետ հաճախակի հանդիպումները եւ բարձրաստիճան մյուս մակարդակներում շփումները: ՀՀ վարչապետը կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցությունը՝ հայ-ռուսական ռազմավարական կապերի շարունակական զարգացման, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ համատեղ աշխատանքի համատեքստում:

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը արդյունավետ է համարել ՀՀ ԱԽ քարտուղարի հետ խորհրդակցությունները, որոնց ընթացքում, Պատրուշեւի խոսքով, քննարկվել են անվտանգության ոլորտում տարբեր ուղղություններով համագործակցության հարցեր, անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում ՀՀ-ՌԴ փոխգործակցությանը: Նիկոլ Պատրուշեւը նաեւ տեղեկացրել է, որ այս տարվա նոյեմբերին նախատեսվում է ԱՊՀ անդամ պետությունների ԱԽ քարտուղարների հավաք, եւ Հայաստանը, ինչպես միշտ, հաստատել է իր մասնակցությունն այդ հավաքին:

ՀՀ վարչապետը եւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանման եւ կայունության ապահովման հարցի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության զարգացումների ու մարտահրավերների շուրջ:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի աշխատակազմի  մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ Նիկոլայ Պատրուշեւը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են անվտանգության, տնտեսական եւ ներդրումային ոլորտում  ռուս-հայկական համագործակցության ամրապնդման,  միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխգործակցության հարցերը, ինչպես նաեւ միջազգային օրակարգի մի շարք արդիական խնդիրներ, մասնավորապես, սիրիական ժողովրդին  հումանիտար օգնության ցուցաբերման եւ Սիրիայում խաղաղ  կյանքի վերականգնման հարցերը։

Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել Նոյեմբերյանում «Opel»-ի վարորդը մեքենան վարեց ցուցարարների վրաՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»«Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ ՓաշինյանՀՀ-ն չի պատրասվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ և ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ․ Մեսրոպ ԱռաքելյանՎրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները
Ամենադիտված