ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բանակում»–ի Էմիլի մասնակցությամբ միջադեպ Հյուսիսային պողոտայում. կան բերման ենթարկվածներ (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային պողոտայում երեկ՝ օգոստոսի 12–ին միջադեպ է տեղի ունեցել «Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանի և «Ստամբուլյան» կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքի կազմակերպիչների միջև։ Մեր տեղեկություններով՝ քաշքշուկ է տեղի ունեցել, ինչից հետո Էմիլը դիմել է իրավապահներին։

Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ երեկ մի քաղաքացի հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում իրեն հրել են, հարվածել։

Ոստիկանության ծառայողները հյուսիսային պողոտայից ծեծի կասկածանքով բերման են ենթարկել երկու անձի և հրավիրել ահազանգողին։

Մեր տեղեկություններով՝  բերման ենթարկվածները «Կամք» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներ Գեւորգ Գյուլումյանը եւ Արթուր Ալեքսանյանն են, որոնց ժամեր անց ազատ են արձակել։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքնություն, նախապատարսվում են նյութեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular