Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Արցախում տեղի կունենա հայագիտական միջազգային գիտաժողով

 

Օգոստոսի 26-ին եւ 27-ին «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում տեղի կունենա «Հայոց արեւելից կողմանք. պատմություն եւ մշակույթ» խորագրով հայագիտական միջազգային գիտաժողով:

 
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը:

Նրա խոսքով՝ միջազգային գիտաժողովին զեկուցումներով հանդես են գալու հեղինակավոր գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններից, այլեւ եվրոպական մի շարք երկրներից:

«Գիտաժողովը նախաձեռնել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունը, ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարությունը: Գիտաժողովի կազմակերպմանն աջակցում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գիտության կոմիտեն, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարարությունը եւ ԱՀ արտաքին գործերի նախարարությունը: Գիտաժողովի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 26-ին` ժամը 10:30-ին»,- նշել է Ա. Թորոսյանը:

website by Sargssyan