Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը վերահսկելի է և համեմատաբար հանգիստ. ՊՆ փոխնախարար

 

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ՀՀ ԶՈւ կողմից վերահսկելի է և համեմատաբար հանգիստ:

 

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Սահմանին լարվածությունը մեծ չէ, համեմատաբար հանգիստ է վիճակը: Ես երեկ եղել եմ Վայոց Ձոր մարզի Խաչիկ և Արենի գյուղերում, որտեղ իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, կրակոցներ գրեթե չկային: Զանգակատուն բնակավայրից մի փոքր այն կողմ գտնվող մարտական դիրքերում կային կրակոցներ, բայց դրանք նույնպես քիչ էին: Ելփին գյուղի ուղղությամբ կրակոցներն էլ հիմնականում կապված են սահմանին տարվող ինժեներական աշխատանքների հետ»,- ասաց Բալայանը և հավելեց, որ կրակոցները որևէ կերպ չեն ազդում օպերատիվ իրավիճակի վրա:

Փոխնախարարը շեշտեց, որ վերջին 2 շաբաթում ընդամենը 2-3 օր է եղել, որ սովորականից ավելի շատ են կրակոցներ եղել հակառակորդի կողմից:

 

Նրա խոսքով՝ հակառակորդի կողմից իրականացվող ցանկացած աշխատանք, որը կարող է վնաս հասցնել ՀՀ ԶՈՒ-երի մարտական պատրաստությանն ու դիրքային առավելությանը, անմիջապես կանխվում է:

website by Sargssyan