Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Արսենալ»-ը հաղթանակով մեկնարկեց Պրեմիեր լիգայում. Մխիթարյանը ստացավ դեղին քարտ

 

Լոնդոնի «Արսենալ»-ը հաղթանակով մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայում:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության անդրանիկ տուրում «զինագործներն» արտագնա խաղում մրցեց «Նյուքասլ Յունայթեդ»-ի հետ: Պիեր-Էմերիկ Օբամեյանգի 58-րդ րոպեին խփած միակը գոլը հաղթական էր «Արսենալ»-ի համար:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, ստացավ դեղին քարտ և փոխարինվեց 83-րդ րոպեին:

Հաջորդիվ «Արսենալ»-ը կմրցի «Բյորնլի»-ի հետ: Խաղը նախատեսված է օգոստոսի 17-ին:

website by Sargssyan