ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի սպանված հասարակական տրանսպորտը կամ ինչու են մարում մարզերը. Ալեքսանդր Լապշին (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Ռուս  բլոգեր Ալեքսանդր Լապշինը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում հանրային տրանսպորտի խնդրին:

 

«Պատրաստվելով մեկնել հայկական Վանաձոր քաղաք (մեծությամբ երկրի երրորդ քաղաքն է)՝ ես չէի կարծում, որ ստիպված կլինեմ Երեւանից հասնել այնտեղ տաքսիով: Ինքնուրույն ճանապարհորդող զբոսաշրջիկի համար Հայաստանում ուղեւորությունները սովորաբար մեկնարկում են Երեւանի «Կիլիկիա» ավտոկայանից: Դա մեծ խորհրդային շենք է, որում ներկայումս կարելի է բացառապես նստել եւ սպասել ձեր տրանսպորտին: Ավելի վաղ այնտեղ կային դրամարկղեր, դիսպետչերներ, մոր եւ մանկան սենյակ, սրճարան եւ այլն: Այժմ կան ավտոբուսային ընկերությունների միայն մի քանի գրասենյակներ, որոնք տեղափոխում են մարդկանց դեպի Իրան, Թուրքիա կամ Ռուսաստան»,-գրել է բլոգերը:

Լապշինին զարմացրել է այն հանգամանքը, որ այլ քաղաքներ գնալու համար ուղևորները ստիպված են սպասել այնքան, որ երթուղայինը լցվի: Բլոգերի խոսքով՝ նա սպասել է վանաձորյան երթուղայինում շուրջ 40 րոպե, ապա ձանձրացել և կանչել տաքսի:

 

«Հիշեցի սեւ Աֆրիկան, որտեղ ես եղել եմ ընդամենը մեկ ամիս առաջ: Սենեգալի մայրաքաղաք Դակարում ժամերով սպասում էի կիսաքանդ միկրոավտոբուսում մինչեւ երթուղայինի շարժվելը: Այնուհետեւ ճանապարհին մեքենան փչացավ եւ այդպես էլ մենք ոչ մի տեղ չհասանք: Գրողը տանի, Հայաստանը, ի վերջո, Սենեգալ չէ»,-նշել է Լապշինը:

Գրառման վերջում Լապշինը կոչ է արել Երևան-Գյումրի երթուղին երկարացնել մինչև Վանաձոր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular