Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ալերգիայի պատճառով շիկահեր դառնալու ցանկությունն ավարտվել է այրվածքներով ու սպիներով

19-ամյա Սամեր Ջեքսոնը զրկվել է մազերի մի հատվածից, երբ ներկել է մազերը:

 

Mirror-ի հաղորդմամբ՝ աղջիկը խանութում իր սիրելի ապրանքանիշի մազի ներկ չի գտել և անհայտ ծագման արտադրանք է գնել: Սամերը մազերը ներկել է տանը, և ներկելուց գրեթե անմիջապես հետո ծոծրակային հատվածում այրոց է զգացել: 10 րոպե անց այրոցն այնքան է ուժեղացել, որ Սամերը լվացել է գլուխը. մազերը սկսել են բուռ-բուռ թափվել:

Աղջիկը դիմել է բժշկի։ Գլխի շրջանում քիմիական այրվածք է ախտորոշվել։ Մեկ ամիս նա բուժումներ է ստացել այրվածքների դեմ, իսկ մազերը շարունակել են թափվել:

 

Սամերը աղջիկներն կոչ է արել ուշադիր լինել և անծանոթ մազի ներկ օգտագործելուց առաջ պարտադիր Patch-թեստ անցկացնել՝ ալերգիան հայտնաբերելու համար:

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

website by Sargssyan