ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վալվերդե․ Մեսիի վնասվածքի հետ կապված իրավիճակը բարդ է

ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն չի բացառել, որ թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի կարողանա մասնակցել մրցաշրջանի մեկնարկի հանդիպումներին։

«Նա վերականգնվում է, եւ ես չգիտեմ՝ նա պատրաստ կլինի առաջնության սկզբին, թե ոչ։ Նրա վնասվածքի հետ կապված իրավիճակը բարդ է»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

32-ամյա ֆուտբոլիստը սրունքի մկանային վնասվածք էր ստացել մարզման ժամանակ եւ կատալոնական թիմի հետ չի մեկնել ԱՄՆ։

Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Բարսելոնան» օգոստոսի 17-ին կհյուրընկալվի Վիգոյի «Սելտային»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular