ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառակորդի տարածքը դիտարկում ենք մինչև 30-40 կմ խորությամբ․ զորամասի հրամանատար. shantnews.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի պաշտպանության բանակի դիրքերում կան և՛ ցերեկային, և՛ գիշերային օպտիկական սարքավորումներ՝ հակառակորդի տեղաշարժերը ֆիքսելու համար։ Այս մասին լրագրողների Արցախ այցի ժամանակ հայտնեց Պաշտպանության բանակի հյուսիսային զորամասերից մեկի հրամանատար Կարեն Ջալավյանը, հայտնում է shantnews.am-ը։

«Ցերեկայինը շուրջ 30-40 կմ խորությամբ դիտարկում է հակառակորդի տարածքը»,- ասաց գնդապետը։

Ընդ որում՝ դիրքերի միջև տարածությունը թեև առաջնագծի այս հատվածում համեմատաբար մեծ է, բայց դիտարկման խորության փոքր մասն է։

Միջդիրքային գոտու լայնությունը այս կողմում տատանվում է 200-1300 մետր սահմաններում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular