ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆղանստանում մահապարտ-ահաբեկիչները ներխուժել են հիվանդանոց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Աֆղանստանի Քանդահար նահանգի համանուն քաղաքում այսօր առավոտյան 2 ահաբեկիչներ հարձակում են գործել հիվանդանոցի վրա, հաղորդել է TOLO հեռուստաալիքը։

Ըստ տեղեկությունների՝ նրանց ամրացված են եղել պայթուցիկ սարքեր։
Փոխհրաձգություն է տեղի ունեցել ահաբեկիչների ու հիվանդանոցի անվտանգության աշխատակիցների միջև։

Նախնական տվյալների համաձայն՝ հաջողվել է չեզոքացնել ահաբեկիչներից մեկին, մյուսը վիրավոր է։

Հարձակման պահին հիվանդանոցում է գտնվել Քանդահարի նահանգապետը, սակայն վիրավորվել է նա, թե ոչ, ինչպես նաև այլ մարդիկ, հայտնի չէ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular