ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական ավտովթար. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
 

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

 

Ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 70-ամյա Մկրտիչ Ղուկասյանn իր վարած Mitsubishi մակնիշի 35 DT 789 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և հայտնվել ձորում:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Մ. Ղուկասյանը մարմնական վնասվածքներով Թալինի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

 

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Զաքար Զաքարյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Էդիկ Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular