ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերյանում թոշակառու քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

«Կանեփ-Կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 9-ին մի թոշակառու կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ, 7 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ և նռնակ իր պայթուցիչով:

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, քաղաքացին հայտնել է, որ նշվածը պատկանել է իր հանգուցյալ հորը, որը այն ձեռք էր բերել 1990թ. Արցախյան ազատամարտի ժամանակ: 

Ներկայացվածը վերցվել, փաթեթավորվել, կնիքվել և ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular