Ավտովթար Երևանում․ Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց բախվել են Toyota-ն, Mitsubishi-ն և BYD-ը․ վերջինը մասամբ հայտնվել է օդում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր, օգոստոսի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում Ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց բախվել են BYD մակնիշի 520 LS 02 համարանիշի, Toyota Corolla մակնիշի 36 DM 819 համարանիշի և կայանված վիճակում գտնվող Mitsubishi մակնիշի 34 NF 276 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանի ահազանգով՝ վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ