Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Երևանում ծառն ընկել է «Սպայկա» ընկերությանը պատկանող Volvo ավտոմեքենայի վրա

 

Օգոստոսի 9-ին, հերթական ծառի տապալման դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում Մելքումով փողոցում չորացած ծառն արմատից պոկվել և տապալվել է գետնին։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ծառն ընկել ու վնասել է այդ պահին նշված փողոցով անցնող «Սպայկա» ընկերությանը պատկանող Volvo մակնիշի 755 AD 61 համարանիշի ավտոմեքենայի առջևի հատվածը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ծառի տապալման հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է միակողմանի։ 

website by Sargssyan