ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրպանահատները կպան տուրիստներիս պոչից դեռ Վերնիսաժում, բացել էին մի քանիսի պայուսակը. Լուսինե Հարոյանը ահազանգում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության նախկին անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Լավ նայեք այս ստահակներին, հարգելի երևանցիներ, որ կարողանաք հակահարված տալ, քանի որ մեր ոստիկանությունը, ոնց հասկանում եմ, շատ բարեհամբույր է վերաբերվում գրպանահատներին: Հետաքրքիր է` ինչու՞: Եթե որևէ մեկն ասի, իբր չեն ճանաչում կամ չեն տեսել, չեմ հավատա:
Այս գրպանահատները կպան տուրիստներիս պոչից դեռ Վերնիսաժում, բացել էին մի քանիսի պայուսակը: Այնքան լկտի էին, որ հետևում էին մեր խմբին Վերնիսաժից մինչև Գաթա պանդոկ: Երբ մոտեցանք սրանցից էն շախմատի ձիու կերպարով կանգնած ստահակին ու պահանջեցինք, որ հեռու մնա խմբից ու քայլի մյուս մայթով, լկտիաբար պատասխանեց, թե ձեզ պետք ա, դուք քայլեք: 
Երբ հանեցինք հեռախոսը, որ գոնե նկարվելու հեռանկարից վախենան, մեջքով կանգնած ստահակը քմծիծաղով ասաց` որ նկարում եք, մեջն ի՞նչ կա:
Այսինքն, մարդը համոզված է, որ իրեն ոչինչ չի սպառնում: 
Սա էլ մեր հյուրասիրությունը, որի մասին լեգենդներ ենք պատմում տուրիստներին:
Ո՞վ կարող է թագ անել ՀՀ ոստիկանությանը կամ Օսիպյանին»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular