Վարչապետի որոշմամբ էկոնոմիկայի նոր փոխնախարար է նշանակվել Արման Հովնանյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշում, ըստ որի՝ Արման Հովնանյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար: Այս մասին տեղեկացնում է կառավարությունը:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արման Հովնանյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»: