ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղբամանների տեղադրումը Դավիթաշեն վարչական շրջանում եղել է օրենքի տառին համապատասխան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղբամանների տեղադրումը Դավիթաշեն վարչական շրջանում եղել է օրենքի տառին համապատասխան:

Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով «Սանիթեք» ընկերության այն հայտարարությանը, թե քաղաքապետարանի կողմից ապօրինի կերպով հեռացվում են ընկերության աղբադույլերը և չեն կատարվում սահմանված վճարումները:

«Երևան համայնքը և անձամբ Երևանի քաղաքապետն ունի ուղղակի պարտավորություն՝ ապահովելու Երևանի աղբահանությունը և սանիտարական մաքրումը: Այդ պարտավորությունը, 2013 և 2015 թվականների պայմանագրերի համաձայն, քաղաքապետարանը պատվիրակել է «Սանիթեք» ընկերությանը։ Այդ միջոցառումների թվում են աղբատար մեքենաների ձեռքբերումը և կիրառումը, և աղբամանների ձեռքբերումն ու տեղադրումը:  Աղբամանների տեղադրումը Դավիթաշեն վարչական շրջանում եղել է օրենքի տառին համապատասխան: Քաղաքապետարանը համապատասխան գրություններ է ուղարկել «Սանիթեք» ընկերություն և այլ կառույցներ, որպեսզի տեղեկացնի իր այդ գործողությունների մասին և տեղյակ պահի, թե քանի աղբաման է տեղափոխվելու ու որտեղ են դրանք տեղադրվելու: Իսկ վճարումների հետ կապված քաղաքապետարանը կիրառում է տույժեր, պահումներ «Սանիթեք» ընկերության նկատմամբ, որքանով որ իրենք չեն կատարում իրենց պարտականությունները», - ասաց Հակոբ Կարապետյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular