Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հրդեհ է բռնկվել Գայի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի պահեստում

 

 
 

ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 22:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի պահեստում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհի բարդության թիվ 2-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

website by Sargssyan