ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկում է արդյունաբերական մասշտաբի արևային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները. Ավինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ մեկնարկում է արդյունաբերական մասշտաբի արեւային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

 

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերթական քայլն է կատարում իր ծրագրով ստանձնած #հանձնառություններից եւս մեկը կյանքի կոչելու ուղղությամբ։

Վերականգնվող էներգետիկայի զարգացման նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համատեղ մեկնարկում է #արդյունաբերական մասշտաբի արեւային նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները՝ ընտրված հինգ տեղանքներում մինչեւ 120 ՄՎտ հզորությամբ #արեւային կայանների կառուցման համար։

Ծրագրի նախապատրաստման նպատակով աջակից խորհրդատվական ընկերության ընտրության համար ընթանում է #ՎԶԵԲ-ի կողմից հայտարարված մրցույթ, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղմամբ՝ https://www.ebrd.com/work-with-us/procurement/pn-79664.html»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular