Սպասում եմ քրեական գործի հարուցմանը նախաքննության տվյալները հրապարակելու փաստով․ Մարուքյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Մարտի 1-ի գործի վերաբերյալ BBC-ի հրապարակած հոդվածին, գրել է.
«Սկզբից նախաքննության գաղտնիքները փոխանցվում են արևմտյան ԶԼՄ-ին, որպեսզի այն հրապարակի: Արտահոսած տեղեկատվությունը հրապարակվելուց հետո սկսում են քննադատել Արևմուտքին` Երկիրը խառնելու մեջ:
Կարճ ասեմ, սպասում եմ քրեական գործի հարուցմանը՝ առանց դատախազի/քննիչի թույլտվության՝ նախաքննության տվյալները հրապարակելու փաստի առթիվ»: