ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվայից Հայաստան նոր ավտոբուս է գործարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայից Երևան կանոնավոր ուղևորափոխադրում է գործարկվել: Այն կիրականացվի «Օրեխովո» ավտոկայանից ամեն հինգշաբթի և կիրակի:

«Մեծահասակների համար ուղեվարձը կկազմի 3500 ռուբլի, մինչև 12 տարեկան երեխաների համար՝ առանձին տեղի տրամադրմամբ  (ծննդյան վկայականի բնօրինակի տրամադրման դեպքում), մեծահասակների ուղեվարձի արժեքի 50 տոկոսը: Ուղեբեռի արժեքը կկազմի  350 ռուբլի»,- հաղորդում է «Մոսգորտրանսի» մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ուղևորափոխադրումը կիրականացնի  «Ֆորսաժ Ավիա» ընկերությունը՝ սկսած օգոստոսի 8-ից: Ավտոբուսը Մոսկվայից Երևան կուղևորվի 15:30-ին: Տոմսերը կարելի է ձեռք բերել «Մոսգորտրանսի» դրամարկղերում կամ առցանց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular