Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ֆերնանդո Լյորենտեն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում

Իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն կարող է մարզական կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է The Sun-ը:

Աղյուրի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները կապ են հաստատել Լյորենտեի հետ, որն այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: Ուլե-Գունար Սուլշերի մարզչական շտաբում կարծում են, որ Լյորենտեն արժանի փոխարինող կլինի Ռոմելու Լուկակուին, որը ցանկություն ունի հեռանալ «Յունայթեդից»:

34-ամյա Լյորենտեն «Տոտենհեմում» հանդես է եկել 2017-2019 թվականներին: Անգլիական ակումբի կազմում իսպանացի հարձակվողը մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ:

website by Sargssyan