ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյումրիում տեղի ունեցավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային ութերորդ մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ապրիլի 15-ին տեղի ունեցավ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային ութերորդ մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը: Փառատոնը նվիրված է ՀՀ անկախության 25 ամյակին:
Հաշվի առնելով վերջին օրերի դեպքերը, փառատոնի կազմկոմիտեի որոշմամբ, փառատոնն այս տարի կրում է «Արվեստն ընդդեմ պատերազմների և ահաբեկչ ության» խորագիրը: Ինչպես միշտ, այս անգամ ևս փառատոնի բացմանը իր հայրապետական օրհությունն էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետի մաղթանքը ներկայացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Փառատոնի մասնակիցներին, կազմակերպիչներին եւ ժյուրիի անդամներին ողջունեց նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:Նշենք, որ արդեն 8-րդ տարին տարին անցկացվող փառատոնի կազմակերպիչներն են՝ Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը (նախագահ` Գաբրիել Ջամբարջի« հոգաբարձուների խորհրդի նախագահ` Լեւոն Սարգսյան)« ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Փառատոնն ան ցկացվում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Փառատոնի բացմանը ներկա էին Գաբրիել Ջամբարջինին, Լեւոն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արվեստագետներ, հյուրեր տարբեր երկրներից:2016 թվականին «Վերածնունդ» փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել 36 երկրի ավելի քան 3 հազար մասնակից:
Փառատոնի ամենակրտսեր մասնակիցը 5 տարեկան է, իսկ ամենավագը 58: Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի մրցույթները կանցկացվեն 18 երաժշտական անվակարգերում եւ 5 տարիքային խմբերով:Իրենց անվանակարգերում 18 բացարձակ հաղթողների շնորհվելու է Մեծ մրցանակ, 47 ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցները I,II III կարգերի դափնեկրի կամ դիպլոմանտի կոչում:
Մասնագիտական Ժյուրիի կազմում ընդգրկված են 85 արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի 21 երկրից: Արդեն մեկնարկել են փառատոնային մրցութային լսումները: Բացի մրցութային հատվածներից տեղի կունենան նաև վարպետության դասեր, հանդիպումներ համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ-կատարողների հետ, համերգներ, իսկ Գյումրի այցելած հյուրերը կծանոթանան Շիրակի մշակութային և ճարտարապետական ժառանգության հետ: Մրցութային լսումները և համերգները մեկնարկել են ապրիլի 10-ից, բայց կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Փառատոնի շրջանակներում կանցկացվի «Համաշխարհ ային մշակույթն ու Հայաստանը» 10-րդ գիտաժողովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular