ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն իր անազնիվ նպատակներով խեղաթյուրում է վարչապետի հայտարարությունը. Ստեփանակերտ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բաքվում խեղաթյուրում են նախօրեին Ստեփանակերտում հանրահավաքին վարչապետի արած հայտարարությունը՝ ելնելով իրենց անազնիվ նպատակներից: 

Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը ՝  թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Բաքվի արձագանքը:

 «Խոսելով միացում գաղափարի մասին, Հայաստանի վարչապետը ենթադրում էր ազգային իդեալներ, այն, ինչին ձգտում է ամբողջ աշխարհի հայությունը:

Սա չի ենթադրում Արցախի պետականության ապամոնտաժում: Մենք բոլորս վերամիավորում ենք ուզում եւ չենք թաքցնում դա: Սակայն հարկավոր է նաեւ հաշվի առնել գլոբալ, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական գործոնները: Դրանց տեսանկյունից՝ երկու հայկական պետությունները ոչ միայն չեն թուլացնում հայության դիրքերը, այլեւ, հակառակը, թույլ են տալիս արդյունավետ դիմակայել շատ մարտահրավերների: Ադրբեջանն էլ փորձում է հնչեցված թեզիսները հօգուտ իրեն ներկայացնել, իր անազնիվ նպատակների համար՝ անտեսելով  Փաշինյանի՝ Արցախում ժողովրդավարության հետ կապված այլ մտքերը», - ասաց Բաբայանը:

Պատասխանելով հարցին այն մասին, որ Ադրբեջանում անընդհատ պնդում են հողերի եւ քաղաքացիների վերադարձի մասին, սպառնում են Արցախի բնակիչներին, սակայն ոչ մի փորձ չեն ձեռնարկում նրանց համակրանքին արժանանալու համար, Բաբայանը նկատեց, որ դա իսկապես բավականին տարօրինակ քաղաքակնություն է:

«Կարգավորման բանալին ռեւանշը չէ, ոչ էլ Արցախի գրավումը: Դա կործանարար է առաջին հերթին հենց Ադրբեջանի համար: Նա պետք է փոխի քաղաքականությունը, շեշտը դնի հարաբերությունների նորմալացման վրա, դադարի սպառնալ ոչնչացմամբ: Սակայն կարգավորման փորձերի փոխարեն սպառնալիներ են հնչում», - արձանագրեց Բաբայանը՝ հավելելով, որ հայկական կողմի համար ամենակարեւորը միասնությունն ու հայրենասիրությունն է, ինչը ենթադրում է միմյանց լսելու եւ ուրիշի կարծիքը հարգելու կարողություն

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular