Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Էջմիածնում վագոն-տնակ է այրվել

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն օգոստոսի 5-ին, ժամը 16:46-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:02-ին, մարվել՝ 17:31-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամբողջությամբ այրվել են 12 մ երկարությամբ վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

website by Sargssyan