ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև 2050-ը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները. Նիկոլ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Ստեփանակերտում Համահայկական հանրահավաքում ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներակացրեց կառավարության ռազմավարական նպատակների աշխատանքային տարբերակը: 

Վարչապետը նշեց, որ ՀՀ-ն պետք է այդ խնդիրները լուծի միչև 2050-ը:

«Ստեղծել 1 մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 մլն մարդու զբաղվածության հարց եւ վերացնել աղքատությունը: Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհնգապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն  հինգ հայկական տեխնոլոգիական ընկերություն եւ 10 հազ. Աշխատող սթարթափ, յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել առաջատար երկնրերի առնվազն առաջին քսանյակում: Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100% -ոց հասանելիություն, եւ առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության եւ գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլն: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի եւ կամ Աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ շախմատի Աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»,- ասաց Փաշինյանը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular