Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Վարչապետ Փաշինյանին խնդրել եմ տրամադրել 2014 թ. գաղտնի զեկույցի օրինակը. Էդմոն Մարուքյան

 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2014 թ.-ի գաղտնի զեկույցի մասին հայտարարությանը: Նա, մասնավորապես, գրել է.  

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Գրությամբ դիմել եմ վարչապետ Փաշինյանին և խնդրել տրամադրել իր երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քննարկված գաղտնի զեկույցի օրինակը, որը պատրաստվել է մոտավորապես 2014 թվականին՝ նախորդ իշխանության օրոք։ Վարչապետի խոսքով՝ այն տալիս է ամբողջական պատկերացում, թե ինչ վիճակում է/եղել մեր երկիրը, փաստաթղթով հիմնավորվում է, որ մեր պետությունն ինստիտուցիոնալ առումով կաթվածահար է և ամբողջությամբ ձախողված, այն նաև հնարավորություն է տալիս հասկանալու, թե իրականում ինչ իրավիճակ է Հանրապետությունում և ինչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել էր դեռևս 2014 թ․-ին գրված գաղտնի փաստաթղթից որոշ մանրամասներ՝ կապված պետության վիճակի հետ։ Նա փաստաթղթի անունը չէր նշել, բայց շեշտել էր, թե հեղինակները բավականին համարձակ  գնահատականներ են տվել:

 
 
 
 

 

website by Sargssyan