Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Եղիշե Կիրակոսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից և նշանակվել այլ պաշտոնում

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-ասված է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ վարչապետը Կիրակոսյանին նշանակել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ:

«Ղեկավարվելով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով՝ Եղիշե Կիրակոսյանին նշանակել մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ»,-ասված է որոշման մեջ:

website by Sargssyan