ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին փոխդիվանապետ, հոգեշնորհ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունյաց թեմի առաջնորդարանից, օգոստոսի 4-ին Գեղարքունյաց թեմի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների գրասենյակի ղեկավար Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, մասնակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի և Տավուշի թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի,  հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը ներկայացվեց թեմի հոգևոր դասին և հավատացյալներին՝ ստանալով առաջնորդական գավազանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular