Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Կվերականգնվի Մինաս Ավետիսյանի հայրական տունը

Ջաջուռում վերականգնվելու է Մինաս Ավետիսյանի հայրական տունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի՝ Ջաջուռ գյուղի հայրական տան վերականգնման ծրագիրը կյանքի կոչելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, իր առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի, խորհրդական Արմեն Մինասյանի և այլ մասնագետների հետ այցելել է Ջաջուռ գյուղ, մանրամասն ուսումնասիրել շինության տարածքը և նշել, որ տունը պետք է վերականգնել իր նախնական տեսքով:

Վահագն Վերմիշյանն այցելել է նաև Մինասի թանգարան, ծանոթացել նկարչի անձնական իրերին և աշխատանքներին:

Գեղանկարչի որդին՝ Արման Ավետիսյանը, պատմել է, որ տունը 3 փուլով է կառուցվել: «Առաջինը կառուցել է պապս՝ իր ձեռքով։ Այնտեղ քար կա՝ դրված 1929 թվականին։ Մենք ուզում ենք, որ վերակառուցումից հետո այն ծառայի նաև արվեստագետներին, որտեղ նրանք ոչ միայն կայցելեն, այլև կմնան ու կստեղծագործեն, կշփվեն մարդկանց, շիրակյան մշակույթի հետ, գյուղն էլ կզարգանա»,- նշել  է Արման Ավետիսյանը:

website by Sargssyan