ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա կատարյալ ձախողում է. փաստաբանը՝ Գեղամ Պետրոսյանին ազատ արձակելու մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Փաստաբան Նորայր Նորիկյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանի ազատ արձակմանն ու գրել․

«Այսօր ազատ է արձակվել 2008թ. ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը, ով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ մարտի 1-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր ս.թ. հունիս ամսին:

Վարույթն իրականացնող մարմինը ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն չի ներկայացրել դատարան:

Մարտի 1-ի գործի շրջանակներում այսպիսի մեղադրանքի պայմաններում այսպիսի որոշում կայացնելը հնարավոր է միայն մի դեպքում, եթե քրեական հետապնդումը չունի հեռանկար, իսկ առաջադրված մեղադրանքն էլ փաստացի տապալված է:

Սա կատարյալ ձախողում է: Ուղղակի ապշել կարելի է: 
Դուք շարունակե՛ք նույն տեմպով՝ չլսելով ու չհանդուրժելով որևէ այլ տեսակետ ու կարծիք, այն դեպքում, երբ այս քրեական գործի հարուցման պահից Ձեզ հրապարակավ բազմիցս զգուշացվել է մարտի 1-ի գործով որևէ բացթողում թույլ տալու բացառման մասին:

Ուրիշների ձախողումներից հեշտ է խոսել: 
ժողովուրդն էլ Ձեզ մանդատ է տվել պատասխանատվության ենթարկել այդ ձախողողներին, ոչ թե օրը մի քանի անգամ միայն խոսել այդ մասին:
Իսկ ո՞վ պետք է պատասխան տա այս ձախողումների համար»,-գրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ազատ է արձակվել «Մարտի 1»-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանը, ով լրագրողների հետ զրույցում նշել էր, թե խոստացել են, որ մեկ ամսվա ընթացքում մեղադրանքը կհանեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular