Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հրդեհ` հեռուստաաշտարակի մոտ. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

 

Նորքի անտառներում քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 20:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել. այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ժամը 20:45-ին հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:22-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

website by Sargssyan