Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

ԿԳՄՍ նախարարությունն ընդունում է «Բաց կառավարման գործընկերություն- Հայաստան»-ին մասնակցելու հայտեր

 

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) նախաձեռնության շրջանակում քաղաքացիական հասարակության և մասնավոր կազմակերպությունների հայտերի ընդունում՝ 2018-2020թթ. գործողությունների ծրագրի շրջանակում Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգին վերաբերող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստանձնած հանձնառությունը իրականացնելու համար:

«Համապատասխանող կազմակերպությունները կընդգրկվեն ԲԿԳ աշխատանքները համակարգող աշխատանքային խմբում: Դիմողներին խնդրում ենք ուսումնասիրել գործողությունների ծրագրի 8-րդ կետը (https://bit.ly/2Nj9EMF) և լրացնել կից ներկայացված հարցաթերթը: Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 20-ը հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected] (Վարսենիկ Գրիգորյան, հեռ.՝ 010 52 47 77)»,- նշված է հաղորդագրության մեջ:

website by Sargssyan