Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Փաստ». Բախվել են օրենսդրական կազուսի

«Փաստ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, երկու ամիս առաջ տեղի ունեցան կառավարության կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում մի շարք նախարարություններ միավորվեցին կամ վերակազմա­վորվեցին, ինչն էլ իր հերթին հանգեցրեց պետական ապարատում որոշակի կրճատումների։

Թերթի տեղեկություններով՝ այս գործըն­թացներից հետո քաղծառայության խորհուրդը և վերակազմավոր­ված նախարարությունները չեն կարողանում աշխատակիցների գործառույթների և պաշտոնի անձնագրերի շուրջ ընդհանուր հայ­տարարի գալ, քանի որ առկա է օրենսդրական կազուս։ Բանն այն է, որ միավորումից առաջ չի հաշվարկվել, որ մի շարք լրացուցիչ օրենսդրական լուծումների կարիք կլինի, միայն կատարվել է մե­խանիկական միացում։

Նշենք մի կարևոր հանգամանք ևս. աշխատակազմերի ձևավորման գործընթացը պետք է ավարտվեր երկամսյա ժամկետում, այսինքն՝ մինչև հուլիսի 31-ը, այնինչ մար­դիկ մինչ այժմ չգիտեն՝ կշարունակե՞ն աշխատել, թե՞ ոչ, կամ ի՞նչ հաստիքում կհրամանագրվեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan