Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Արսենալը» չհաղթեց «Անժեին», Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալն» «Անժեի» հետ անցկացրեց ընկերական հանդիպում՝ նվիրված ֆրանսիական ակումբի հիմնադրման 100-ամյակին։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

19-ամյա  անգլիացի հարձակվող Ռեյս Նելսոնի գոլը «Արսենալին» փրկեց պարտությունից։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական թիմի պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 63-րդ րոպեին։

Ընկերական հանդիպում

«Անժե» - «Արսենալ»՝ 1։1

Ֆարիդ Էլ Մելալի, 13 - Ռեյս Նելսոն, 50

website by Sargssyan